Skip to content Skip to footer
Քննական հիմնական թեմաները

Հաջող հանձնելու համար անհրաժեշտ է տիրապետել հետևյալ ուղղություններին։

Զենքի շրջանառության օրենսդրություն
Զենք ձեռք բերելու, հաշվառելու, պահելու և տեղափոխելու իրավական կարգավորումները:
Անվտանգության կանոններ
Զենքի և զինամթերքի հետ վարվելու անվտանգության տեխնիկան (ինչպես խուսափել դժբախտ պատահարներից):
Անհրաժեշտ պաշտպանություն
Զենքի կիրառման իրավական սահմանները և Քրեական օրենսգրքով սահմանված անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը:
Առաջին օգնություն
Հրազենային վնասվածքների դեպքում առաջին բժշկական օգնության ցուցաբերման հիմունքները:
Քննությունների անցկացման կարգը

Տեսական գիտելիքների ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով՝ հետևյալ կանոնների համաձայն։

Յուրաքանչյուր թեստում ներառված է 10 հարց:
Թեստի արդյունքը համարվում է դրական առնվազն 8 ճիշտ պատասխանի դեպքում:
Թեստի լրացման առավելագույն տևողությունը 30 րոպե է:
Մինչ թեստն ավարտելը, ընտրված տարբերակները կարող եք փոփոխել որքան ցանկանաք:
Օգտակար նյութեր և հարցաշարեր
Տեսական հարցաշար — հարցերի ամբողջական բազան նախապատրաստվելու համար։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենք - Հիմնական իրավական ակտը, որի հիման վրա կազմված են հարցերը:
Հարցերի ցանկ
Ո՞ր իրավական ակտով են կարգավորվում զենքի շրջանառության հետ կապված հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում:

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով

Ի՛նչ է կոչվում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար նախատեսված սարքը կամ առարկան:

զենք

Նշվածներից որը հրազենի հիմնական բաղկացուցիչ մաս չէ:

նշանոցը

Ի՞նչպես է կոչվում կտրող, ծակող, ջարդող սարքը, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

սառը զենք

Ի՞նչպես է կոչվում այն սարքը, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին նպատակաուղղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար.

Օդաճնշիչ զենք

Ի՞նչպես են կոչվում նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաները, սարքերն և նետվող հարմարանքները, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն:

ռազմամթերք

Ինչպես է կոչվում զենքից կրակելու համար նախատեսված համասարքը, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառող) և նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ և այլն):

փամփուշտ

Նշվածներից ո՞րը զենքի պարագա չէ.

զենքի փողը

Զենք պահել է կոչվում'

Զենքին տիրապետում՝ զենք պահելու և կրելու թուլյտվություն ունեցող ֆիզիկական անձի բնակության վայրում, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ

Ի՛նչ է զենք կրելը.

պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենք տեղափոխելու չհամարվող արարքը և զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում

Ի՛նչ է զենք տեղափոխելը (փոխադրելը).

պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտի) պահեստատուփով

Ի՛նչ է զենք տեղափոխելը (փոխադրելը).

պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտի) պահեստատուփով

Ի՛նչ է զենքի նորոգումը:

զենքի հիմնական մասերը կամ այլ դետալները փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, որի դեպքում զենքի մարտատեխնիկական բնութագրերը չեն փոխվում

Ի՞նչ է զենքի հարդարումը

զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի հիմնական բաոկացուզիչ մասերը և մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում

Ինչ է կոչվում տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան' արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամւիուշտներով ատրճանակի կամ ռևոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտները կամ փչող (ցրող) սարքը, որը նախատեսված է կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար:

գազային զենք

Որ փամփուշտն է կոչվում գազային.

կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանր և նյութը, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար

Որ փամփուշտն է կոչվում լուսաձայնաին.

կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանր և նյութը, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար

Որ փամփուշտն է կոչվում ուսումնական:

ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից և բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին և կառուցվածքին համապատասխան և որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը , կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված է): Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք է լինեն տարբերակիչ սեղմվածքներ:

Ի՞նչ է կոչվում տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդը, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության' առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի' ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը:

վառող

Նշվածներից, ո՞ր տեսակի հրաձգարան գոյություն չունի:

պարզ

Զենքը, ըստ համապատասխան սուբյեկտների կողմից օգտագործման նպատակայնության, հիմնական չափանիշների և բնութագրող հատկանիշների, չի լինում:

քաղաքացիական

Կարո՞ղ է արդյոք քաղաքացիական զենքն ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:

ոչ

Կարո՞ղ է արդյոք ծառայողական զենքն ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն.

ոչ

Կարո՞ղ է արդյոք ծառայողական զենքն ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն.

ոչ

Ո՞ր տեսակի զենքն ունի կրակահերթով կրակելու հնարավորություն:

մարտական

Թույլատրվու՞մ է արդյոք զենք ուղարկել կամ առաքել փոստով կամ ուղեբեռով:

ոչ

Նշվածներից ո՞րն է թույլատրվում.

շրջանառության մեջ մտցնել 350 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով ակոսափող հրազենը

Ի՛նչ է զենք կրելը.

պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենք տեղափոխելու չհամարվող արարքը և զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում

Բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներից ինչ հեռավորության վրա է թույլատրվում ակոսափող հրազեն օգտագործել.

3000 մետր

Բնակավայրերում բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական և միջհամայնքային նշանակության ճանապարհներից ինչ հեռավորության վրա է թույլատրվում ողորկափող հրազեն օգտագործել:

500 մետր

Ո՞ր մարմինն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց՝քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվությունները.

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենք ձեռք բերելու թույլտվությունը

6 ամիս գործողության ժամկետով

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում գազային զենք պահելու և կրելու թույլտվությունը.

անժամկետ

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենք (բացառությամբ սառը և զազային զենքերի) պահելու և կրելու թույլտվությունը.

10 տարի գործողության ժամկետով

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենք (բացառությամբ սառը և զազային զենքերի) պահելու և կրելու թույլտվությունը.

10 տարի գործողության ժամկետով

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվությունը.

6 ամիս գործողության ժամկետով

Ո՞ր մարմինն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց՝քաղաքացիական և ծառայողական զենքի համապատասխան թույլտվությունները.

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում որպես պարգև ստացած զենքը պահելու և կրելու թույլտվությունը:

անժամկետ

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու կամ արտահանելու թույլտվությունը:

6 ամիս գործողության ժամկետով

Ֆիզիկական անձանց ի՞նչ ժամկետով է տրամադրվում որպես պարգև ստացած և կրակոց արձակելու համար ոչ պիտանի դարձրած (մալած) մարտական կամ ծառայողական զենքը ժառանգելու դեպքում պահելու թույլտվությունը:

անժամկետ

Զենքը ենթակա է առգրավման, վերցման և ոչնչացման, եթե՝

նշված բոլոր տարբերակները ճիշտ են

Քանի՞ տարեկան լրացած քաղաքացուն է թույլատրվում ձեռք բերել քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն:

21 տարեկան

Քանի՞ տարեկան լրացած քաղաքացան է թույլատրվում ձեռք բերել քաղաքացիական ողորկափող հրազեն:

18 տարեկան

Հայաստանի Հանրապետության քաղաքացին քանի՞ միավոր գազային զենք ձեռք բերելու իրավունք ունի

առավելագույն քանակ նախատեսված չէ

Հայաստանի Հանրապետության քաղաքացին զենքի հավաքածու կազմելու համար քանի՞ միավոր զենք ձեռք բերելու իրավունք ունի

առավելագույն քանակ նախատեսված չէ

Քաղաքացու ձեռք բերած զենքը ձեռքբերման օրվանից քանի աշխատանքային օրվա ընթացքում է ենթակա հաշվառման ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում.

5 աշխատանրային օր

Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝

նշված բոլոր տարբերակները ճիշտ են

Արդյո՞ք գրանցման և հաշվառման ենթակա են տեխնիկական կանոնակարգին համապատասխան՝ մինչև 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում ռևոլվերները), դրանց փամփուշտները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքեր, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները, ինչպես նաև կառուցվածքով զենքի նմանվող իրերը և զենքի պարագաները.

Ոչ

Նշվածներից ո՞րն է ենթակա հաշվառման և գրանցման

գազային զենքր

Տարեկան քանի՞ միավոր զենք ներկրելու իրավունք ունեն ֆիզիկական անձինք.

3 միավոր

Արդյո՞ք քաղաքացին իրավունք ունի հարդարելու անձնական զենքն առանց զենքի հարդարման լիցենզիա ունենալու.

անձնական զենքի հարդարման համար լիցենզիա չի պահանջվում

Ի՞նչ գործողություն պետք է անհապաղ կատարի քաղաքացին, երբ հայտնաբերում է զենք.

հանձնի ՀՀ ՆԳՆ ոստիկանության մոտակա ստորաբաժանում

ֆիզիկական անձը ի՞նչ պայմաններում է պարտավոր պահել զենքը.

ապահովվի զենքի պահպանությունը, անվտանգությունը և բացառվի կողմնակի անձանց համար հասանելիությունը

Թույլատրվու՞մ է որսորդությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիական զենք կրել որսահանդակից դուրս.

արգելվում է

Անհապաղ ի՞նչ գործողություն պետք է կատարի զենքի սեփականատերը զենքը կորցնելու կամ հափշտակվելու դեպքերում.

դիմի ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Թույլատրվու՞մ է զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացուն անձնական օգտագործման համար կատարել ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում, եթե տվյալ քաղաքացին չունի ողորկափող հրազեն:

արգելվում է

Թույլատրվու՞մ է ողորկափող հրազեն պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացուն անձնական օգտագործման համար կատարել ողորկափող հրազենի փամփուշտների լիցքավորում:

թույլատրվում է

Նշվածներից որ սուբյեկտն իրավունք չունի կատարել քաղաքացիական ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորում.

ֆիզիկական անձը

Թույլատրվու՞մ է քաղաքացուն զենքի հավաքածուի մեջ ընդգրկված զենքը օգտագործել սիրողական և սպորտային հրաձգության ժամանակ.

թույլատրվում է նախապես ՆԳՆ ոստիկանությանը գրավոր տեղեկացնելուց հետո

Ֆիզիակական անձն իրավունք ունի՞ իրեն պատկանող զենքը տրամադրել զենքի հավաքածու ցուցադրելու թույլտվություն ունեցող այլ ֆիզիկական անձանց ցուցադրության նպատակով.

թույլատրվում է նրանց հետ կնքած համապատասխան պայմանագրի հիման վրա

Հայաստանի Հանրապետությունում հրազենով պարգևատրելու իրավունք ունի:

ՀՀ վարչապետը

Որպես պարգև տրված զենքի սեփականատերը կամ ժառանգը զենքը չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ:

քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց՝ վաճառելու նպատակով կամ պետական ռազմականացված կազմակերպություններին՝ նվիրելու նպատակով

Թույլատրվու՞մ է Ֆիզիկական անձին իր զենքը, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերը և փամփուշտները վաճառելու կամ նվիրելու զենքի համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձին նախապես այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությանը:

թույլատրվում է

Ո՞ր դեպքում կարող ՀՀ քաղաքացիներն գործադրել օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը

միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Քաղաքացին օրինական հիմքով իրենց պատկանող զենքը գործադրելուց առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը կամ առաջացնել այլ ծանր հետևանքներ, պարտավոր է

պարզորոշ նախազգուշացնել

Թույլատրվու՞մ է հրազեն գործադրել մարդկանց զգալի կուտակումների ժամանակ:

արգելվում է

Ի՞նչ ժամկետում է պարտավոր զենք գործադրողը զենքի գործադրման մասին հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը:

Անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում

Ո՞ր օրենսգրքով են սահմանված «Անհրաժեշտ պաշտպանությունը» և «Ծայրահեղ անհրաժեշտությունը».

ՀՀ քրեական օրենսգրքով

Ի՞նչ է կոչվում այն գործողությունը, որը կատարվում է պաշտպանվողի կամ այլ անձի կյանքը, առողջությունը, իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, հասարակության կամ պետության օրինական շահերը սույն օրենսգրքով նախատեսված հակաիրավական ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս:

Անհրաժեշտ պաշտպանություն

«Անհրաժեշտ պաշտպանությունը» ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանված

32-րդ հոդված

Ծայրահեղ անհրաժեշտությունը» ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանված

34-րդ հոդված

Ծայրահեղ անհրաժեշտությունը» ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանված

34-րդ հոդված

Ֆիզիկական անձը ե՞րբ պետք է իրեն պատկանող ակոսափող հրազենն ստուգման նպատակով կրակելու համար ներկայացնի փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տված ուղեգրի համաձայն:

Ակոսափող զենքը վաճառելու, նվիրելու, ժառանգելու դեպքում

Քաղաքացին քանի՞ օրից ավել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում է զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

180 օր

Քաղաքացին քանի՞ օրից ավել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում է զենքն ի պահ է հանձնում Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը:

180 օր

Քանի՞ տարեկան լրացած անձին է թույլատրվում հրաձգարանում տրամադրել զենք և փամփուշտ՝անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

16 տարեկան

Թույլատրվու՞մ է հրաձգարանին պատկանող զենքը և ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից.

արգելվում է

Թույլատրվու՞մ է հրաձգարանին պատկանող զենքը և ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից.

արգելվում է

Անհրաժե՞շտ է արդյոք ֆիզիկական անձի կողմից ձեռքբերված զենքը գրանցել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունում

Ցանկացած դեպքում անհրաժեշտ է

Թույլատրվու՞մ է ֆիզիկական անձի կողմից չգրանցված զենքի տնօրինում

արգելվում է

Ռազմական նշանակության արտադրանք է կոչվում

զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան, ռազմական նշանակության գույքը, ռազմական աշխատանքներն և ծառայությունները

Նշել՝ կրակը դադարեցնելու հրահանգը

կանգնիր, դադարեցնել կրակը

Նշել՝ կրակը դադարեցնելու ազդանշանը

սպիտակ դրոշ կամ սպիտակ լապտեր ցույց տալ

Նշել՝զենքի փողի ուղղությունը դեպի կրակագիծ շարժվելիս

թիրախի ուղղությամբ վերև կամ ներքև անվտանգ դիրքում

Էլ. փոստ
Գաղտնաբառ
Հաստատել գաղտնաբառը